211652_close_icon
views-count4515 դիտում article-date 09:50 25-04-2020

82-ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել 82-ամյա Արտուշ պապի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելությունից և գրառել. «Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես մեր տարիքով հայրենակիցների»։ Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել էր, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր