211652_close_icon
views-count4364 դիտում article-date 22:40 24-04-2020

Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկավար չի կարող լինել. Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական կողմն ասում է, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Կա դիտարկում, որ Նիկոլը խաբել է, բայց ես էլ ուզում եմ դիմել հոգեբաններին, որպեսզի իրենք հստակեցնեն՝ Նիկոլն ադեկվա՞դ է, թե՞ ոչ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ [url=https://www.youtube.com/watch?v=A-Y0XRlpuc8&feature=emb_logo]«Հայելու առաջ»[/url] հեղինակային հաղորդման ժամանակ ասել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Ըստ Շանթ Հարությունյանի՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ չհասկանալով բանակցություններն ինչ են․ «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք Ալիևի հետ զրուցում ենք, չենք բանակցում։ Դե Լավրովի նման «հարց լուծողներն էլ» ասում են՝ եղավ Նիկոլ ջան, դու զրուցի, վերջում էլ թուղթը կստորագրես»։ Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ստատուս-քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չլուծված հարցեր ունի Ալիևի հետ։ Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=A-Y0XRlpuc8&feature=emb_logo]ArmNews[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր