211652_close_icon
views-count3944 դիտում article-date 23:28 24-04-2020

Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների ստեղծագործություններով. Քիմ Քարդաշյանը ոգեկոչել է անմեղ զոհերի հիշատակը

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակն ու ներկայացնելով կոտորածից մազապուրծ եղած հայերի ժառանգների ստեղծագործությունները: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն: Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել բանաստեղծություններով, որոնք հեղինակել են Ցեղասպանությունից փրկված մարդկանց թոռները»,- իր թվիթերյան էջում գրել է Քիմը: Վերջինս ստորև հրապարակել է վերոնշյալ անգլալեզու ստեղծագործություններից մեկի տեսանյութը, որն ուղեկցվում է համապատասխան պատկերազարդմամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, որի հեղինակը սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր