211652_close_icon
views-count8125 դիտում article-date 16:01 24-04-2020

«Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել». Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։ Այս մասին Ավակովը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։

Նմանատիպ նյութեր