211652_close_icon
views-count4159 դիտում article-date 14:22 24-04-2020

Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է Analitikaua.net-ը, թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։ Կիևի և խոշոր քաղաքների փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պարունակող պաստառներ և վահանակներ։ Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումները սկսվել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգևորականների աղոթքով, այնուհետև Կիևի կենտրոնում խաչքարի մոտ խոնարհվել են ծաղիկներ։ Այդ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։ Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ընկալումը» առցանց դասախոսությունը և ինտերակտիվ առցանց ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի միության պորտալում: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ միջոցառումները լուսաբանում էին ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային հեռուստաալիքները, մասնավորապես, «Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար» («Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени») սոցիալական տեսահոլովակը ցուցադրել են տասնյակ հեռուստաալիքներ։ Ավելի վաղ, Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչները Ազմոլի միկրոշրջանում տեղադրել են խաչքար: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից ի վեր երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր