211652_close_icon
views-count43135 դիտում article-date 13:23 24-04-2020

Բնակիչներն ասում են. «Մնում է՝ դիմենք մարզպետին, մի քիչ կոկորդիլոսի կաշի տա, էլեկտրալարերը զրահապատենք, որպեսզի մի թեթև անձրևից հետո հոսանքին կարոտ չմնանք»

Արդեն 2 օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արտաշատ քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վերաբերյալ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում, երբ անձրև գա, մի ամբողջ թաղամասի ու փողոցների տների էլեկտրամատակարարումը անջատվի։ Արդեն մի քանի օր է, մեզ զգում ենք 90-ական թվականների գրկում։ Բազմիցս դիմել ենք Արարատի մարզպետարան, Արտաշատի քաղաքապետարան, որպեսզի ստիպեն «Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության՝ էս խնդիրը լուծեն, սակայն ոչ մի օգուտ։ Նույնիսկ դիմել ենք էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր սպասարկում են տարածքները, մեզ պատասխանել են՝ լարերից ա, ի՞նչ եք ուզում, Սովետի վախտվա լարեր է, պիտի փոխվի, ու խոստացել են, որ փոխվելու է, սակայն 1 տարուց ավելի է, սայլը տեղից չի շարժվում։ Մնում է՝ կոկորդիլոսի կաշի ճարենք, էդ սաղ լարերը փաթաթենք կոկորդիլոսի կաշվով, որ գոնե որոշ ժամանակ, երբ եղանակը մի թեթև փռշտա, հոսանքը չանջատվի»։

Նմանատիպ նյութեր