211652_close_icon
views-count5192 դիտում article-date 12:47 24-04-2020

Սանկտ Պետերբուրգից օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան. Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթ իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Նշված չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաեւ ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։ Երախտագիտություն ենք հայտնում նաև Սանկտ Պետերբուրգի և Չերեպովեցի հայ համայնքի բարերարներին։ Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր