ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ, հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։