211652_close_icon
views-count32409 դիտում article-date 11:58 24-04-2020

Վճարում չկատարելու դեպքում 1-ին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 3-օրյա ժամկետում սպառած գազի դիմաց վճարումներ չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։ «Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր