211652_close_icon
views-count4477 դիտում article-date 10:49 24-04-2020

Օղակն աստիճանաբար սեղմվում է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «100-րդ տարելիցից հետո հարց էր ծագում, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նա հատուցման ուղղությամբ: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը` 2015 թ. հունվարի 29-ի համահայկական հռչակագրով արդեն լուրջ ռազմավարական փոփոխություն կատարվել է պայքարում, ամրագրվել է, որ խնդիրը մեր միայն ճանաչման ու դատապարտման մեջ չէ, այլև պահանջատիրության Ա. Մարուքյանը նկատում է` որքան էլ հակառակ հայտարարություններ անի թուրքական կողմը, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող չազդել նաև նրանց վրա. «Օղակն աստիճանաբար սեղմվում է: Այս պահին թուրքական իշխանության կողմից մենք դիմադրության, հակադրվելու, անգամ կանխելու, թույլ չտալու բանաձևերի ընդունաման փորձեր ենք նկատում, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ ճանաչումներն իրապես շատ են ազդում նրանց հետագա գործողությունների վրա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր