211652_close_icon
views-count7160 դիտում article-date 10:37 24-04-2020

«Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է». պետծառայողները վրդովված են․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Դժվար է ասել, թե իշխանությունը երբ կորոշի հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը հանել, բայց դա մեծ պատուհաս է դարձել աշխատող քաղաքացիների, հատկապես պետական ծառայողների համար։ Նրանք այս իրավիճակում համ աշխատում են, համ առողջությունը ռիսկի ենթարկում, համ էլ ստացած աշխատավարձը գրեթե ամբողջովին տալիս են տաքսիներին։ Օրերս մի շարք պետծառայողներ մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ իշխանության վերնախավը, որ ծառայողական մեքենաներով է պտտվում, մոռանում է, որ շարքային աշխատողները օրը նվազագույնը 2000 դրամ են տալիս աշխատանքի գնալու և գալու համար։ Մեր դիտարկմանը` պետական կառույցներն իրենց աշխատակիցներին տրանսպորտով չե՞ն ապահովում, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն։ «Ողջ ամսվա աշխատավարձս տվել եմ տաքսիներին, թող գոնե ավտոբուսների երթևեկությունը թույլատրեն ու հսկողություն սահմանեն, որ մարդիկ իրար շալակ չբարձրանան»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով հայտնի առածը. «Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է»։ Եվ իսկապես, ի՞նչ անի այն քաղաքացին, որն ընտանիքի միակ կերակրողն է, իսկ ամսվա ողջ աշխատավարձն էլ հերիքում է միայն ճանապարհածախսին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր