211652_close_icon
views-count599 դիտում article-date 09:01 24-04-2020

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ հաջորդ տարի․ ժամկետները փոխվեցին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով, ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն որոշում է կայացվել փոփոխել ժամկետները և պատճառը թերևս արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակն է, քանի որ հանձնաժողովի նիստերը չեն կայանում։ Այսինքն` մայիսին պետք է հանձնաժողովն արդեն մշակած ունենար բարեփոխումների հայեցակարգը, սակայն հաշվի առնելով դրա անհնարինությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխել ժամկետները, և սահմանել, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Ստացվում է, վերջնական նախագիծը պատրաստ պետք է լինի միայն հաջորդ տարի։ Հավելենք, որ հանձնաժողովը կազմված է 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ օմբուդսմենը, նաև ԲԴԽ-ից մեկ անդամ, հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտանական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր