211652_close_icon
views-count15716 դիտում article-date 22:24 23-04-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color] Ապրիլի 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0263945001587649966735147.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Ապրիլի 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/054903400158764997742770.jpg[/img]

Նմանատիպ նյութեր