211652_close_icon
views-count57747 դիտում article-date 16:21 23-04-2020

Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է «կարմիր կովն իր կաշին չի փոխի». պատասխանատուների փնթի աշխատանքի արդյունքում հերթական ավտովթարները՝ նույն վայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, հերթական ավտովթարներն են տեղի ունեցել Արարատի մարզի՝ ժողովրդին արդեն հայտնի դարձած «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում։ Կեսօրին Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճանապարհաշինարարների թերի աշխատանքի արդյունքում կրկին երկաթե արգելապատնեշներին են բախվել առանձին-առանձին Mercedes մակնիշի 43 RV 444 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 ԼD 720 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն վարորդները ամենավերջին խոսքերով էին հիշում պատկան մարմիններին՝ ասելով. «Հիշում ենք Սասնա Դավթի էպոսը, երբ Դավթին ասում էին՝ երկնքի աստղերին հաշիվ կա, Մըսրա զորքին հաշիվ չկա»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս հատվածում այնքան վթարներ են տեղի ունեցել, որ մարդիկ հաշիվը մոռացել են, ու վթարների մեծ մասը ճանապարհի թերի կառուցումն է։ Չգիտես ինչու, պատասխանատուները, ասես, «կորոնավիրուսի նման դարձել են անհաղթահարելի». չեն կարողանում խնդիրը լուծեն, իսկ եթե ցանկություն ունենան, կլուծեն»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր