211652_close_icon
views-count6769 դիտում article-date 17:04 23-04-2020

Մայիսի 1-ից բարձրանալու է 5 մանկատների աշխատողների աշխատավարձը՝ մոտ 30 %-ով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: նա նշեց, որ այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից. «Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն: Բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ մասնագիտացված հաստատություններում, ուստի մենք նաև ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը հոգանք: Մենք նախկինում հայտարարել էինք, որ բարձրացնելու ենք խնամքի տների, մասնավորապես, տուն ինտերնատների, մանկատների աշխատտողների աշխատավարձը: Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ բարձրացնում ենք թվով 5 մանկատների աշխատողների աշխատավարձը»,- ասաց Բաթոյանը: Նա մանրամասնեց, որ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողների աշխավարձը նվազագույնի չափով է, բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնք միջին աշխտավարձը կբարձրանա 30 տոկոսով. «Օրինակ դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար: Տնօրենի աշխատավարձը նույնպես բարձրացնում ենք՝ 143 հազարից դարձնելով 231 հազար դրամ»: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավել, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավել:

Նմանատիպ նյութեր