211652_close_icon
views-count879 դիտում article-date 15:24 23-04-2020

Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Որոշումը տեղադրված է կառավարության կայքէջում: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սուրեն Արշակի Գալստյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար»:

Նմանատիպ նյութեր