211652_close_icon
views-count4461 դիտում article-date 14:07 23-04-2020

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության 8-րդ և 9-րդ միջոցառումներից

Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը, տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը. ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։ ☑️9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/։ Հարցերի դեպքում զանգահարե՛ք 011 300 114 հեռախոսահամարին։

Նմանատիպ նյութեր