211652_close_icon
views-count11163 դիտում article-date 12:26 23-04-2020

Եթե այսպես շարունակվի, կշարունակենք տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել. Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են և եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների ամեն օրվա դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը. նույնը վերաբերում է մահերին: «Իրանում էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում: Ընդհանրապես, Եվրոպայում էլ գնում են սահմանափակումների թուլացման, բայց վստահ չեն, որ դա չի բերելու նոր բռնկումների: Խոսվում է երկրորդ ալիքի մասին»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր