211652_close_icon
views-count3491 դիտում article-date 23:52 22-04-2020

Լուկակուն ներողություն է խնդրել «Ինտերում» համաճարակի մասին խոսքեր համար

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ներողություն է խնդրել իր արտահայտության համար, որ թիմի գրեթե բոլոր խաղացողները կարող էին կորոնավիրուսով վարակված լինել: Ակումբի ղեկավարությանը զայրացրել են բելգիացու խոսքերը, որը հայտարարել էր, որ հունվարին 25 ֆուտբոլիստներից 23-ը հիվանդացել են, բայց նրանց չես ստուգել՝ կորոնավիրուսի կասկածով: 26-ամյա հարձակվողին նկատողություն են տվել: Նա ակումբից ներողություն է խնդրել, այդ իսկ պատճառով տվյալ միջադեպը համարվել է սպառված: «Ինտերի» ղեկավարությունը հայտնել է, որ միայն 4 խաղացող են ունեցել գրիպի սիպտոմներ. Ստեֆան դե Վրեյը, Միլան Շկրինյարը, Դանիլո Դ’Ամբրոզինին և Ալեսանդրո Բաստոնին: Մնացած ֆուտբոլիստները, որոնք հունվարին խաղացել էին «Կալյարիի» հետ, ապաքինվել են նախկինում ստացած վնասվածքներից:

Նմանատիպ նյութեր