211652_close_icon
views-count44430 դիտում article-date 19:10 22-04-2020

Մարտի ամսին էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները ևս 3 օր չվճարելու դեպքում ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է: Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ եւս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»:

Նմանատիպ նյութեր