211652_close_icon
views-count582 դիտում article-date 17:22 22-04-2020

6 համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով

2020թ. փետրվարի 12-ից 25-ը ներառյալ իրականացվել է տեսչական ստուգում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի hողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության կողմից մարզի համայնքներում` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ, որի ընթացքում ստուգվել են նաև մարզի վեց համայնքներ՝ Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 66 խախտում։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված 6 համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես` չի վարվում հերթապահ կադաստրային քարտեզ: Սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզիև այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։ 2020 թվականի հունվարին Տեսչական մարմին է ներկայացվել «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքիպահանջների խախտման վերաբերյալ գրություն, որի հիման վրա իրականացվել է ստուգում Արարատի մարզի Արգավանդ համայնքում: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ: Բացահայտված խախտումները վերացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել ՀՀ համապատասխան մարզպետին: Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ՔՏՀԱՏՄ ուղղված գրությունը, կապված Աբովյան համայնքում հողային հարաբերություններին և քաղաքաշինական գործունեությանը առնչվող հարցերի ուսումնասիրման խնդիրների` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ, Աբովյան համայնքում Տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 5-ից 6-ը ներառյալ իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի ընթացքում բացահայտվել են հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու հետ կապված խախտում, ինչի վերաբերյալ 09.03.2020թ. կազմվել է ակտ: Միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ արձանագրված խախտման համար Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության, միաժամանակ պարտավորեցնելով խախտումը վերացնել ողջամիտ ժամկետներում: Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովից ստացվել և ուսումնասիրվել է հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված 78 հողաշինարարական գործ։Արդյունքումտրվել է 48 դրական և 30 բացասականկարծիք։ ՔՏՀԱՏՄ աշխատակիցների կողմից՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ ըստ անհրաժեշտության ստուգումների հետ միաժամանակ, համայնքների ղեկավարներին և համապատասխան բաժինների պաշտոնատար անձանց տրվել են ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ, ինչպես նաև օրենսդրական պահանջներին վերաբերվող խորհրդատվություններ։ Այդթվում․ • հողային հաշվեկշիռը (բալանսը) ճիշտ կազմելու վերաբերյալ: • աճուրդայինփաթեթներիպարունակությանվերաբերյալ: • հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար՝ միջգերատեսչական հանձնաժողով ուղարկվող փաթեթների պարունակության, նպատակային և գործառնական հողատեսքերի կարգավիճակը փոխելու վերաբերյալ: [b] ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին [/b]

Նմանատիպ նյութեր