211652_close_icon
views-count4812 դիտում article-date 16:03 22-04-2020

Հաճախ եմ հանդիպում Արման Սարգսյանի հետ, ընկերներ ենք, բա մեր թիմի անդամն է, եթե անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյանը՝ Ոստիկանությունում Ա․ Սարգսյանի հետ հանդիպման մասին. Tert.am

Շատ ժամանակ է անցել, կոնկրետ չեմ կարող ասել՝ այդ օրը ինչ հարցով եմ եղել ոստիկանությունում, բայց ժամկետային առումով ենթադրում եմ, որ դա կապված է պետահամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության հետ, որը դեռևս շրջանառության մեջ դրված չէ։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/22/simonyan/3270100?fbclid=IwAR0yzUtTQ0cHDtjbY5IwCOafBIppAwt-7sab6Pooz9HNQ-B44Y1rKAgaPg8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե նկատել են, որ մարտի 28 –ին Ոստիկանությունում հանդիպել է ոստիկանապետի հետ, սակայն հանդիպման մասին պաշտոնապես տեղեկություն չի տարածվել: Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծի վերաբյալ ինքը արդեն խոսել է․ խոսքը վերաբերում է նրան, որ օրենսդրական կարգավորումից հետո քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով: «Նախագծով առաջարկվում է պետհամարնիշների հատուկ ձևով վաճառքը օրենսդրորեն թույլատրել, ինչը ոստիկանությունը պետք է կազմակերպի: Ես կրկնում եմ, իր հետ հաճախ եմ հանդիպում որովհետև ընկերական հարաբերություններ ունեմ: Բայց կոնկրետ չեմ հիշում, որ այդ օրն այդ նախագծի շուրջ է եղել քննարկումը, կարելի է ասել, ամիսը մեկ անգամ հանդիպում եմ նրա հետ», -մանրամասնեց Ալեն Սիմոնյանը: Անդրադառանալով հարցին, թե հանդիպումները պաշտոնական բնույթ չե՞ն կրում, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Լինում է, որ պաշտոնական հանդիպում է լինում, լինում է, որ գնում եմ համապատասխան բաժնի աշխատակիցների հետ քննարկումների: Օրինակ, վերջին հանդիպմանը քննարկել ենք, թե արդյոք նշված օրենսդրական նախաձեռնությունը կարո՞ղ է կյանքի կոչվել, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, արդյոք հնարավոր կլինի՞ այդ պետհամարանիշներով Վրաստան գնալ,ո՞վ պետք է վաճառի: Ես հասկանւմ եմ, որ մարդիկ փորձում են ինտրիգներ գտնել, բայց կարծում եմ՝ արգելված չէ ոստիկանապետի և ԱԺ փոխնախագահի միջև շփումները»,-ընդգծեց նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/22/simonyan/3270100?fbclid=IwAR0yzUtTQ0cHDtjbY5IwCOafBIppAwt-7sab6Pooz9HNQ-B44Y1rKAgaPg8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր