Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է շուկայում պարարտանյութի դեֆիցիտի առկայության մասին լուրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։
«[url=https://armenpress.am/arm/news/1013029.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։
Փոխնախարարը նշեց, որ պարարտանյութի մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։