211652_close_icon
views-count415 դիտում article-date 13:18 22-04-2020

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ: Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար: Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է ոգու ամրություն ու տոկոնություն:

Նմանատիպ նյութեր