211652_close_icon
views-count672 դիտում article-date 13:29 22-04-2020

Զբաղվածության պետգործակալությունը անվճար կիրականացնի 2-շաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում: Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: Դասընթացի մասնակցության հայտը` պետք է լրացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը: Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը: Դասընթացին մասնակցությունն անվճար է: Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այս [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeFERa9c5dJxSGyhqIDVHeh0zAvIM-v9Bf5StsKePyHRcodag/viewform?vc=0&c=0&w=1&fbclid=IwAR3YPEAofExIHqwrFsua49PNcYttPh0gPOUNja-QM4RK1oBn3QK6oJMDJJQ]հղմամբ[/url]։

Նմանատիպ նյութեր