211652_close_icon
views-count1012 դիտում article-date 13:07 22-04-2020

Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ նպաստի 50 %-ի չափով. Սոցապ նախարարություն

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Այս մասին հայտնում են Սոցապ նախարարության լրատվությունից։ Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ: Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձեւակերպվի որպես կանխավճար: Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։ Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։

Նմանատիպ նյութեր