211652_close_icon
views-count2505 դիտում article-date 12:25 22-04-2020

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքը բավարարվել է

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր