211652_close_icon
views-count10269 դիտում article-date 12:49 22-04-2020

Հոլիվուդյան պրոդյուսեր դառնալու կեղծ կինոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է եւ մեղադրվում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու գործով` մեղադրում է վերջինիս իր դեմ շինծու գործ «կարելու» համար: Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Ս. Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև գործարար Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ այն իրականացնելու համար [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/13/1149668/]կատարող փնտրելու[/url] վերաբերյալ: Հափշտակության գործով ապրիլի 23-ին նշանակված է վերաքննիչ բողոքի քննություն: Այս ճանապարհին, տարբեր գործերով մի քանի անգամ դատապարտված Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ հանդես է եկել ԱԺ 5 պատգամավոր: Իբրև թե հաշվի է առնվել կալանավորի առողջական վատ վիճակը եւ համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը: Իսկ թե ո՞վ է իրականում Ստեփան Մարտիրոսյանը, ի՞նչ անազնիվ ճանապարհով է դարձել հոլիվուդյան պրոդյուսեր եւ որքանո՞վ է Նոր Հայաստանում արդարացված պետական պաշտոնյաների նրա նկատմամբ երաշխավորությունը՝ դիտեք տեսանյությում: Մեկնաբանում է «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր