211652_close_icon
views-count641 դիտում article-date 19:01 22-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 21-ին, ժամը 05.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և բախվել է երկաթյա կոնստրուկցիային. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 15.40-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 18.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Նիսան», «ՎԱԶ-21214», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 22-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5320» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր