211652_close_icon
views-count366 դիտում article-date 20:08 22-04-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2, սպանության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր