211652_close_icon
views-count1108 դիտում article-date 11:15 22-04-2020

Վիտալի Բալասանյան․ «Մեր ժողովրդի առողջապահական անվտանգությունն այս պահին թիվ մեկ խնդիրն է, մնացածն անցողիկ են». news.am

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, հետընտրական վիճակի ու առաջիկա զարգացումների մասին [url=https://news.am/arm/news/573857.html?fbclid=IwAR26g6-yMMqnnarkN7B327bQe0YxFjRsA5qjpkouImQndDFq_qDNYazqmdk]News.am[/url]-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանի հետ։ [b]Պարո՛ն Բալասանյան, ավարտվեցին Արցախի համապետական ընտրությունները։ Ո՞րն է Ձեր գնահատականը։ Կա տեսակետ, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն և պետք է փողոցային պայքար մղել։ Կա նաև մյուս տեսակետը, ըստ որի՝ եղել են գրեթե անթերի, մրցակցային ընտրություններ, Հարությունյանը գերբարձր լեգիտիմություն ունի և ավելի բարձր վստահության տոկոս (88 տոկոս) է ստացել, քան նույնիսկ հեղափոխական էյֆորիայի փուլում Հայաստանում ստացավ Նիկոլ Փաշինյանը։ [/b] Դրանք երկու ծայրահեղ գնահատականներ են, որոնցից ես զերծ կմնամ։ Մեզ ո՛չ ցնցումներ են պետք, ոչ էլ լճացում։ Ինչ մնում է լեգիտիմությանը, ապա այն ոչ միայն ԿԸՀ–ի հայտարարած տոկոսներով է որոշվում, այլ նաև աշխատանքի արդյունքներով։ Ամեն ինչ խիստ պայմանական է։ [b]Դրսի ու հատկապես Ադրբեջանի արձագանքն Արցախի ընտրություններին բացասական էր։ [/b] Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում Ադրբեջանից։ Բնական է, որ պետք է ձայնները գլուխները գցեն ու գրեն։ Իրենց ձեռքում միայն դա կա։ Այս առումով մեկ բան նշեմ՝ երբ Ադրբեջանում են խոսում ընտրությունների որակից, պարզապես ծիծաղելի է։ Մեզ մոտ տեղի ունեցած ընտրական գործընթացը հեռու է մեր ժողովրդի ուզած մակարդակից, բայց անհամեմատ է ադրբեջանականի հետ։ Այնտեղ նույնիսկ ձևական մրցակցություն չկա։ Արցախը ժողովրդավարական ազատությունների և ընտրությունների որակի առումով զգալիորեն առաջ է Ադրբեջանից։ [b]Ձեր ակնկալիքներն ընտրություններից բավարարվեցի՞ն։ [/b] Բնականաբար՝ ոչ, բայց ընտրությունների արդյունքները մենք ի գիտություն ենք ընդունում և հույս հայտնում, որ նախընտրական խոստումները միայն բուկլետում կամ տեսահոլովակում նշված գեղեցիկ խոսքեր չեն լինի։ Քաղաքական խաղերն այժմ երկրորդական են և ինձ չեն հետաքրքրում։ Քաղաքական փոխհարաբերությունների հստակեցման, տոկոսների և ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խնդիրների թեման դեռ առիթ կլինի քննարկել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Բայց դա հետո։ Մենք հիմա շատ լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք անտեսվեցին մինչև մարտի 31–ը և մեծ հաշվով անուշադրության են մատնված նաև հիմա։ Սրա՛ մասին է պետք խոսել ու մտածել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/573857.html?fbclid=IwAR26g6-yMMqnnarkN7B327bQe0YxFjRsA5qjpkouImQndDFq_qDNYazqmdk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր