Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: Նիստը գումարվել է պատգամավորների նախաձեռնությամբ և ԱԺ խորհրդի որոշմամբ:
Оրակարգում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Երկու նախագծերն էլ նպատակ ունեն մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բիզնեսի համար և նպաստել հետագա զարգացմանը: