211652_close_icon
views-count4189 դիտում article-date 23:39 21-04-2020

Պատմության տեխնիկապես ամենահզոր ֆուտբոլիստները. GiveMeSport

GiveMeSport կայքը կազմել է պատմության մեջ տեխնիկապես ամենահզոր ֆուտբոլիստների ցանկը՝ գնահատելով խաղի ժամանակ գնդակը վերահսկելու նրանց ունակությունները: Ցանկում ընդգրկվել են կաշվե գնդակի այն վարպետները, որոնք կարող էին մրցակցին մի խաբուսիկ հպումով հիպնոսացնել, իսկ իրենց ստեղծագործական մտքով ֆուտբոլը վերածել իսկական արվեստի: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է արգենտինացի Դիեգո Մարադոնան, երկրորդը՝ բրազիլացի Ռոնալդինյոն է, երրորդը՝ հոլանդացի Յոհան Կրոյֆը: «Բարսելոնայի» ներկայիս առաջատար Լիոնել Մեսին 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել, առաջ թողնելով ֆրանսիացի Զինեդին Զիդանին: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարրը 12-րդն է, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 15-րդը: Թոփ-20-ում ընդգրկվել են նաև Ջորջ Բեսթը, Թիերի Անրին, Անդրես Ինյեստան, Անդրեա Պիրլոն, Չավին, Փոլ Սքոուլզը, Պելեն, Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆեներց Պուշկաշը, Խուան Ռամոն Ռիկելմեն, Ռոբերտո Բաջոն և Արիեն Ռոբենը:

Նմանատիպ նյութեր