4175 դիտում
23:05 21-04-2020
«Վնգստացող դատավորներն ինչպես վնգստացող եղել են, այնպես էլ մնացել են, այդպիսի դատավորները ձեռնտու են իշխանություններին». Լուսինե Սահակյան. Tert.am
Ակնհայտ է, որ իրականում չկա պայքար «վնգստացող» դատավորների դեմ, իրական պայքարը հենց այն դատավորների դեմ է, ովքեր սկզբունքային են և իշխանություների պատվերը չեն կատարում, ղեկավարվում են միայն օրենքով: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/21/sahakyan/3269201?fbclid=IwAR2Xld_A7oI37XFtOOPopk_IJl76n9KJIZcl0C2n-ViJCUlGJmyD1Q3rRqQ]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի «վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք վեշերը պիտի հավաքեն»:
Ըստ փաստաբանի՝ իշխանափոխությունից հետո իշխանությունները պայքարում են արդադատություն իրականացնող դատավորների դեմ: «Եթե դրան համադրենք նաև կարգապահական վարույթի հարուցումը Ազարյանի նկատմամբ, կհասկանանք, թե որն է իշխանությունների իրական նպատակը: Այսինքն այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանության կողմից, ըստ որի իրենք իբրև թե պայքարում են, այսպես ասած, վնգստացող դատավորների դեմ, իրական չէ: Ես գտնում եմ, որ գործադիր իշխանությունը վերջին հաշվով պետք է հասկանա, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք և չպետք է միջամտի դատական իշխանության գործունեությանը»,-ասաց նա:
Լուսինե Սահակյանը նշեց, որ պետությունը պետք է ունենա դատավորներ, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, ոչ թե իշխանությունների կամքը: «Վերջին շրջանում տեսանք, որ կան այդպիսի դատավորներ, ցավոք, ինչպես քիչ կային, այնպես էլ քիչ մնացել են: Ոչ մի լավ զարգացում չի սպասվում: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ձերբազատվեն իրական արդարադատություն իրականացնող դատավորներից, և իշխանության գործողությունները խոսում են այն մասին, որ դրան հասնելու համար նրանք ամեն քայլի գնում են օրենքներ ու Սահմանադրություն ոտնահարելով»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/21/sahakyan/3269201?fbclid=IwAR2Xld_A7oI37XFtOOPopk_IJl76n9KJIZcl0C2n-ViJCUlGJmyD1Q3rRqQ]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
18:53 13-09-2024
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
601 դիտում
18:41 13-09-2024
Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է
412 դիտում
18:33 13-09-2024
Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ