4556 դիտում
22:38 21-04-2020
Կառավարությունը հորդորում է ապրիլի 23-ի երեկոյան 21:00-ին 3 րոպե մարել բնակարանների լույսերը և միացնել հեռախոսի լույսը
Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Ֆեյսբուքյան էջի գրառումից։
«Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք»։ Ըստ աղբյուրի՝ միջոցառումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում։
Նշվել է նաեւ, որ Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ «Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին»։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց», նշված է կառավարության Ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3664 դիտում
18:06 23-12-2021
Այսօր երեկոյան ժամը 19:00 հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
1722 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Այս բաժնից
2035 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան