211652_close_icon
views-count504 դիտում article-date 22:05 21-04-2020

Ջեյմի Քարագեր. Օզիլի վարքագիծը ամոթալի է

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը քննադատել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որը հրաժարվել է աշխատավարձի նվազեցումից: «Նրա գործակալը նրան ոչ մի լավ բան չի արել, երկու կամ երեք շաբաթ առաջ ասել է, թե պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես միշտ զգում էի, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ: Կան երկու տեսակի խաղացողներ, որոնք կարող են աշխատավարձերի նվազեցմանը չհամաձայնվել. դրանք երիտասարդ տղաներն են, որոնք միգուցե այնքան շատ եկամուտ չունեն, և այն խաղացողները, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվում են: Բայց այն, որ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը չի համաձայնվել...Ամբողջ թիմը համաձայնվել է, և դու էլ պետք է վարվեիր այնպես, ինչպես՝ մնացած խաղացողները: Կարելի է ասել, որ Օզիլը գոլ խփեց սեփական հեղինակությանը: Դա շատ ամոթալի է, ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը պետք է օրինակ ծառայեր մնացածներին», ասել է Քարագերը: Նշեք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Օզիլը «Արսենալի» այն երեք խաղացողներից մեկն է, որը հրաժարվել է աշխատավարձը կրճատել 12,5%-ով: Նա շաբաթական 350 հազ. ֆունտ է ստանում:

Նմանատիպ նյութեր