211652_close_icon
views-count3639 դիտում article-date 20:58 21-04-2020

Պարետի որոշմամբ՝ սահմանափակվել է Երևանի և Արարատի մարզի Այնթափ և Ավշար համայնքների որոշ տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ սահմանափակվել են Երևան քաղաքի և Արարատի մարզի Այնթափ և Ավշար համայնքների որոշ տնտեսվարողների գործունեությունը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 14-ի №952-Ա և №953-Ա, 2020 թվականի ապրիլի 17-ի №1024-Ա և №1046-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 16- 19-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Եվա և Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երևան, Մաշտոցի 27. 2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24. 3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք. 4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին»։

Նմանատիպ նյութեր