211652_close_icon
views-count656 դիտում article-date 14:00 21-04-2020

ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին։ «[url=https://armenpress.am/arm/news/1012889.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ «Արդեն հնչեցված 1.1 մլն դոլարին ԱՄՆ-ի կողմից ավելացվել է 600 հազար դոլար»,- ասաց փոխնախարարը։ Մարտի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների: Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Նմանատիպ նյութեր