890 դիտում
14:00 21-04-2020
ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին։
«[url=https://armenpress.am/arm/news/1012889.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Արդեն հնչեցված 1.1 մլն դոլարին ԱՄՆ-ի կողմից ավելացվել է 600 հազար դոլար»,- ասաց փոխնախարարը։
Մարտի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների:
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
13:31 20-08-2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
6074 դիտում
16:27 06-04-2020
Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար
917 դիտում
15:30 07-04-2021
Լեհաստանն ապրիլի կեսին կորոնավիրուսի դեմ պայքարի նոր հումանիտար աջակցություն կտրամադրի Հայաստանին
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
946 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի