211652_close_icon
views-count2137 դիտում article-date 13:30 21-04-2020

Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի: ԱԺ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում՝ 2020 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»: Նշենք, որ արտահերթ նիստը գումարվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ։ Նա ներկայացրել է հարկային պարտավորությունների համար նախատեսված տույժ-տուգանքները նվազեցնելու մասին օրինագիծ:

Նմանատիպ նյութեր