211652_close_icon
views-count678 դիտում article-date 14:11 21-04-2020

Առաջին անգամ անտառտնտեսության կին ղեկավար է նշանակվել

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։ 2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։ Աշխատանքային գործունեություն 2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ, 2011-2014 թթ․ – «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար, 2009-2011 թթ․ – «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ, 2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, 1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր