211652_close_icon
views-count540 դիտում article-date 10:49 21-04-2020

Պետական պարտքն աճել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի համախառն պետական պարտքը՝ դրամով արտահայտած, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ, ահա, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ, ահա, 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ, ահա, մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։ ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 և 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով և 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 և 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 9.42%-ով և 12.86%-ով։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.58%-ով, իսկ 2019 և 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ նվազել համապատասխանաբար՝ 5.58%-ով և 14.7%-ով։ Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր