211652_close_icon
views-count11115 դիտում article-date 10:42 21-04-2020

«Դոմոդեդովո» օդանավակայանից երեկ գիշեր հայերին տարհանել են. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից տարհանել են այնտեղ գիշերող հայերին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/21/domodedovo/3268681?fbclid=IwAR0DcJAoz2zwDNEKs3ZacKQ3Ub320ofuhND9XmA3USWdDoScWZjeKI9k_FM]Tert.am[/url]-ը։ Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ: Հիշեցնենք նաև, որ Մոսկվայից Հայաստան չվերթ եղել է ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր