211652_close_icon
views-count697 դիտում article-date 09:57 21-04-2020

Արցախում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք վերահսկում են համայնքներում վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ընթացքը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր