211652_close_icon
views-count755 դիտում article-date 21:30 20-04-2020

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ։ Վերլուծելով այս ցուցանիշը կարող ենք հստակորեն ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։ Ուշադրության արժանի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներին վերաբերող ահազանգերի 50% ավելացման ցուցանիշը, որը կազմել է մեկ ամսվա ընթացքում 589 զանգ։ Կորոնավիրուսի (COVID-19) վարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման առջև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հայտնվել են բավականին խոցելի վիճակում, ունեն դեղորայքի ստացման հասանելիության, սննդի և խնամքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ձեռնարկվել են հրատապ քայլեր։ Այս իրավիճակում առավել ակներև են դառնում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ և լուծում են պահանջում։ Այդ պատճառով անհրաժեշտ է թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներգրավվածությունը։ Ուստի, կարևոր է, որպեսզի տեղեկատվության և փոխօգնության մեխանզմները գործեն բոլոր մակարդակներում՝ բարձրացվի ոստիկանության աշխատակիցների, այդ թվում հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանության տեղեկացվածությունը ընտանեկան բռնության վերաբերյալ, իսկ հասարակական կազմակերպությունների միջև մեծանա փոխօգնությունն ու սոլիդարությունը, ինչպես նաև՝ ռեսուրսների բաշխման թիրախայնությունը։ Մենք պարբերաբար կամփոփենք ու կներկայացնենք հանրությանը մեր անդամ կազմակերպությունների թեժ գծերի վիճակագրությունն ու առկա խնդիրները։

Նմանատիպ նյութեր