211652_close_icon
views-count4284 դիտում article-date 21:23 20-04-2020

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Բանտ ուղարկելիս ինձ տվեցին չորս պահպանակ և վազելին

«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը պատմել է բանտում անցկացրած ժամանակների մասին: «Հիշում եմ, որ հենց բանտ եկա, ինձ տվեցին չորս պահպանակ և վազելին: Դա ինձ մի փոքր մտահոգեց: Բանտում դու կամ մեռնում ես, կամ՝ ավելի ուժեղ ես դառնում: Իմ կինը՝ Մարթան, շատ ուժեղ էր, նրա շնորհիվ մենք դիմացկուն դարձանք: Նույնը կարող եմ ասել նաև իմ ծնողների, եղբայրների և ընկերների մասին», ասել է Ռոսելը: Ռոսելը ձերբակալվել էր 2017թ. մայիսին՝ փողերի լվացման մեղադրանքով: 2019 թվականին նա արդարացվել էր և 643 օր բանտում մնալուց հետո ազատ արձակվել:

Նմանատիպ նյութեր