211652_close_icon
views-count3006 դիտում article-date 20:39 20-04-2020

Արցախում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 35 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի թեստավորման ևս 35 նմուշառում է իրականացվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։ «Օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ: Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը»,- նշված է հայտարարությունում։ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:

Նմանատիպ նյութեր