211652_close_icon
views-count32417 դիտում article-date 19:20 20-04-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու Nissan Tiida-ն. Nissan-ն էլ բախվել է ծառին և մասամբ հայտնվել մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RC 805 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 XD 003 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Nissan-ը բախվել է ծառին և մասամբ հայտնվել մայթին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր