Սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքներ. իրականացվել են անհատական և խմբային վարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում ապրիլի 18-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։
ՊՆ-ից հայտնում են, որ մշակվել եւ իրականացվել են անհատական եւ խմբային վարժանքներ, հստակեցվել են անձնակազմի գործողությունները հարձակման եւ շրջանաձեւ պաշտպանության կազմակերպման ժամանակ:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները, զորամասի տեխնիկական մասի պետի անմիջական հսկողությամբ, իրականացրել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքներ։
Ապրիլի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրետանավորների մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Ստուգվել են զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կատարելագործվել են հրետանային տարբեր միջոցների հետ աշխատանքի կարողությունները: