211652_close_icon
views-count3940 դիտում article-date 17:38 20-04-2020

Ես օֆիցիալ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել, ու մենք նոր Ucom կստեղծենք՝ ավելի լավը ու ավելի մեծը. Հայկ Եսայան

«Ucom» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնել է, որ դադարեցնում է զբաղվել «Ucom»-ի աշխատանքներով՝ նպատակ ունենալով նոր ընկերություն ստեղծել։ «Ես այս պահից սկսած դադարեցնում եմ «Ucom»-ով զբաղվել։ Իմ քայլերը գիտակցված են։ Ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որը ստեղծել է «Ucom»-ը, մի նոր «Ucom» էլ կստեղծի, որը կլինի ավելի լավը։ Ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Անունը չի լինի «Ucom» կլինի «Unet», ինչպես պլանավորել էինք անվանել ընկերությունը»,- ասել է Հայկ Եսայանը։ Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր